«Տորինոյի» կիսապաշտպան Սամուելե Ռիչին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա, հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու գրանդներ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Միաժամանակ թուրինյան ակումբում չեն պատրաստվում բաժանվել խաղացողից։
Ռիչին «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո։