Լորենցո Պելեգրինին կարող է լքել «Ռոման»

Ինչպես հաղորդում է lario RadioRadio-ն իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարող է լքել «Ռոման» հունվարին կամ, ամենաուշը, 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը։

Ֆուտբոլիստի գործակալը ճնշում է գործադրում ակումբի ղեկավարության վրա, իսկ «Ռոման» իր հերթին չի փորձում իտալացի կիսապաշտպանին պահել թիմում։

Հիշեցնենք, որ Լորենցո Պելեգրինիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։