Կիլիան Մբապպեն խոստում է տվել Ֆլորենտինո Պերեսին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրուցել է թիմի նորեկ Կիլիան Մբապպեի հետ։ Այս մասին հայտնում է Marca թերթը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի հարձակվողը նախագահին խոստացել է, որ կբարելավի իր ելույթը։

Մբապպեն մտադիր է ավելի շատ գոլեր խփել և վճռել հանդիպումների ելքը։ Հիշեցնենք, որ Կիլիանն «արքայական» ակումբի շարքերը համալրել է 2024 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ից տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։

Մրցաշրջանի առաջին հատվածում հարձակվողը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 23 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։