Կևին դե Բրույնեն կարող է փոխել ակումբային գրանցումը

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբախչեն» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանում ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստին, սակայն պատրաստ է սպասել մինչև ամառ։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։