«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է փոխել ակումբը։ 33-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ստամբուլի «Ֆեներբախչեն»։
Ինչպես հայտնում են Fanatik-ի լրագրողները, թուրքական ակումբը ցանկանում է խաղացողին ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա նաև MLS-ից և Սաուդյան Արաբիայից: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն անցկացրել է տասը հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Կևինի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։