Ջուզեպպե Մարոտան` «Ատալանտայի» հեռանկարների մասին

Միլանի «Ինտերի» ղեկավար Ջուզեպպե Մարոտան խոսել է Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սկուդետտոյի համար պայքարում «Ատալանտայի» հեռանկարների մասին։

«Ատալանտան» այս մրցաշրջանի ֆավորիտներից մեկն է: Այս թիմը բավականին հասունացել է, ձեռք է բերել հեղինակություն, որը նախկինում չուներ։

Այս ակումբը հաղթում է առանց սարեր ներդնելու»,- Մարոտտայի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Հիշեցնենք, որ «Ատալանտան» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Ինտերը» եզրափակում է լավագույն եռյակը։