Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը:

Ինչպես հայտնում է Tutto Atalanta-ն, «Ատալանտան» հետաքրքրություն է ցուցաբերում իտալացու նկատմամբ և շուտով «Լիվերպուլին» առաջարկ կանի՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել Կիեզային:

Նշվում է, որ համաձայնագիրը ներառելու է նաեւ խաղացողին գնելու իրավունքը։ 27-ամյա Կիեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է անգլիական ակումբի միայն չորս հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆեդերիկոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։