«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակներիմ մասին։
Ակումբի շատ խաղացողներ կարող են վաղաժամ հեռանալ մշտական խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Մարզիչը թաքցնում, որ դժգոհողներին հունվարին թույլ կտան հեռանալ։
«Եթե դուռը թակեն ու ցանկություն հայտնեն գնալու, ես չեմ ասի՝ ոչ, դուք պետք է այստեղ մնաք։ Երբ խաղացողը դժգոհ է և ցանկանում է լքել ակումբը, բոլոր կողմերի համար լավագույն լուծումը ճանապարհների բաժանումն է»,- Մարեսկայի մեկնաբանությունը հայտնում է Daily Mail-ը:
Հինգշաբթի օրը «Չելսին» կընդունի «Ֆուլհեմին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։