Դելե Ալլին այսօր առաջին մարզումը կանցկացնի իտալական «Կոմոյի» կազմում

Լոնդոնի «Թոթենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալլին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, առաջին մարզումն է անցկացնելու իտալական «Կոմո» ակումբում։

Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։ Ըստ աղբյուրի՝ Ալլին մտադիր է համոզել թիմի մարզիչ Սեսկ Ֆաբրեգասին պայմանագիր առաջարկել իրեն։

Դելեն ներկայումս ազատ գործակալ է: Կիսապաշտպանի վերջին ակումբը «Էվերթոնն» էր:

Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի ամռանը։ Ա Սերիայի 17 տուրերի արդյունքներով «Կոմոն» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։