«Ատալանտայի» հարձակվող Չարլզ դե Կետելարեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Defensacentral-ը։
Աղբյուրի համաձայն՝ հեռանկարային 23-ամյա բելգիացին ապագայում կարող է Էնդրիկի փոխարինողը դառնալ Մադրիդի «Ռեալում»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։