«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է դառնալ «Արսենալի» խաղացող, հայտնում է Standard-ը։
Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայությունները «զինագործներին» կարող են առաջարկվել այն բանից հետո, երբ Միկել Արտետան հայտարարեց Բուկայո Սակայի երկարաժամկետ վնասվածքի մասին։
Սպասվում էր, որ լոնդոնցիները չեն մտնի տրանսֆերային շուկա՝ եզրային հարձակվող ձեռք բերելու համար, սակայն Սակայի ու Ռահիմ Ստերլինգի վնասվածքներից հետո նրանք կարող են վերանայել իրենց ծրագրերը։