«Լիվերպուլի» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ խաղ պակասով գերազանցելով «Չելսիին» չորս միավորով։ Ըստ Opta-ի, Սլոտը չորրորդ մարզիչն է, ով գլխավորում է իր թիմը Պրեմիեր լիգայում Սուրբ Ծննդին իր դեբյուտային մրցաշրջանում: Մինչ հոլանդացին դա հաջողվեց միայն Ժոզե Մոուրինյոյին (2004/05),
Կառլո Անչելոտիին (2009/10) և Անտոնիո Կոնտեին (2016/17), երեքն էլ ի վերջո չեմպիոն դարձան: Հինգշաբթի օրը մերսիսայդցիները սեփական հարկի տակ կընդունեն «Լեսթերին»: Հանդիպումը կմեկնարկի Երևեանի ժամանակով 00:00-ին: