Իսպանացի հարձակվող Յագո Ասպասը երկարաձգել է պայմանագիրը «Սելտայի» հետ։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, հարձակվողը երկարաձգել է գործող պայմանագիրը մինչև 2026 թվականի կեսերը։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։