Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը նախորդ ամառ մերժել է ՊՍԺ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել ՊՍԺ-ն, քանի որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Դիասի մեծ երկրպագու է։
Այս մրցաշրջանում մարոկկացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։