«Մանչեսթեր Սիթին» ճգնաժամ է ապրում, սակայն գլխավոր մարզչի փոփոխության մասին դեռ խոսք չկա։
Վերջերս «քաղաքայինները» երկարաձգեցին պայմանագիրը Խոսեպ Գվարդիոլայի հետ ևս երկու տարով՝ մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Գվարդիոլան մտադիր է առաջիկա երկու տարին օգտագործել բոլորովին նոր «Մանչեսթեր Սիթիի» կառուցման համար։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հաջորդ տարի «Մանչեսթեր Սիթին» կարող է բաժանվել հիմնական կազմի կեսից։
«Մանչեսթեր Սիթին» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: