«Բարսելոնան» ոչ մի քայլ չի ձեռնարկում Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու։
«Ատլետիկի» 22-ամյա վինգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի եվրոպական ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մյունխենյան ակումբն ամենաակտիվն է այս պայքարում։
Նշվում է, որ «Բարսելոնան», որն անցյալ ամառ ցանկանում էր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, հանգստություն է պահպանում՝ սպասելով աշխատավարձի սահմանաչափի հետ կապված խնդիրների լուծմանը։
Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ որոշում չի կայացրել, թե որտեղ կարող է շարունակել կարիերան։
Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 17 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։