Մարկ Կասադոն` այս մրցաշրջանում իր լավագույն հանդիպումների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն խոսել է այս մրցաշրջանում իր լավագույն հանդիպումների մասին:

«Ես ինձ լավագույնս դրսևորեցի «Սևիլիայի», «Բավարիայի» և «Ռեալի» հետ խաղում։ Սրանք հիանալի խաղեր էին»,- Կասադոյի խոսքը մեջբերում է Barca Universal -ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 22 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել հինգ գոլային փոխանցման հեղինակ։ 19 տուրից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է։

Կատալոնական թիմն ունի վաստակած 38 միավոր։