«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 230 միլիոն եվրոյով գնել երեք ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է համալրել կազմը երեք ֆուտբոլիստներով։ Այս մասին հայտնում է Football365-ը։

Ակումբը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել 230 մլն եվրո։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դիմել է ակումբի տնօրենների խորհրդին՝ «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի, «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելի և «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայի հետ պայմանագիր կնքելու համար։

Գյոկերեշի ազատման կետը կազմում է 80 միլիոն եվրո, սակայն շվեդին հետևում են եվրոպական շատ թոփ ակումբներ, ինչը կարող է բանակցային դժվարություններ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» համար։