Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահը Կիլիան Մբապեին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Ինձ համար Մբապեն լավագույնն է աշխարհում։ Տեսա՞ք, թե ինչպես նա խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում։ Դա Մբապեի հանդիպումն էր Արգենտինայի դեմ։
Նա պարզապես հիանալի հարձակվող է: Նա պայծառ է և ունի Պելեի դեմքը:
Հիմա նա մի փոքր գցել է տեմպը, բայց ի՞նչ կարիք կա մտածել, թե նա այլևս լավագույնը չէ։ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը այդքան էլ հեշտ գործընթաց չէ» ,- ասել է Ուգո Գատին։