Ջանլուիջի Բուֆոն. «Նա լուրջ մասնագետ է, ով որոշակի մակարդակ է ցույց տալիս»

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի մասին իր կարծիքով։

«Ես հարգում եմ Մոտտային։ Ես վստահ եմ, թե ինչ է նա կառուցում։ Երբ սկսում ես այդքան խորանալ գործընթացի մեջ, ժամանակ է պահանջվում ամեն ինչ առաջ տանելու համար։ Մոտտան լուրջ մասնագետ է, ով որոշակի մակարդակ է ցույց տալիս։ Նրան Ալեգրիի հետ համեմատելու կարիք չկա»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «ծեր սինյորը» վաստակել է 31 միավոր։ Մոտտայի սաները վեցերորդ տեղում են՝ առաջատար «Ատալանտային» զիջելով ինը միավորով։