Էնցո Մարեսկան նշել է, թե որ ակումբն ունի լավագույն հարձակումը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է իր ֆուտբոլիստների ստեղծած մեծ թվով գոլային պահերի մասին:

«Մենք կարող ենք վերահսկել, թե ինչպես ենք ուզում խաղալ՝ գնդակով կամ առանց գնդակի, բայց չենք կարող վերահսկել արդյունքը, քանի որ երբեմն դու հարվածում ես դարպասաձողին և խաղերում չես հաղթում:

Երբ մենք շատ ենք հարվածում դարպասաձողին, դա հավանաբար նրանից է, որ մենք շատ հնարավորություններ ենք ստեղծում:

Մենք գոլեր ենք խփում, և կարծում եմ, որ Պրեմիեր լիգայի այս պահին լավագույն հարձակումն ունենք։

Երբեմն գոլեր ես խփում, երբեմն բաց ես թողնում, չեմ կարծում, որ այդ բաները գալիս են փորձի հետ։ Պետք է հանգստություն պահպանել: Հուսով եմ, որ ապագայում մեր բախտը մի փոքր ավելի շատ կբերի ու կկարողանանք օգտվել շանսերից»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։