«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերի կարևորության մասին։
«Ես անընդհատ ասում եմ, որ պետք չէ հույսը դնել միայն Պալմերի վրա։ Այժմ նա պետք է նորից հարմարվի, քանի որ գրեթե յուրաքանչյուր խաղում սկսեցին անձամբ հոգ տանել նրա մասին»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 22-ամյա Պալմերը խաղադաշտ է դուրս եկել 19 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։