Քոուլ Պալմերը մոտ է Էդեն Ազարի գրանցած հաջողությունը կրկնելուն

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը գրանցել է հերթական գերազանց ցուցանիշը։

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անգլիացին ստեղծել է ամենաշատ գոլային պահերը (47) մինչև Սուրբ Ծնունդն ընկած ժամանակահատվածում։

Վերջին անգամ այսպիսի ցուցանիշ գրանցել էր Էդեն Ազարը(48), 2018/2019 մրցաշրջանում։