«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է վինգեր Մոհամեդ Սալահի մասին։
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Սալահից, յուրահատուկ բան է: Խփած գոլերի քանակը, գոլային փոխանցումները, շանսերը, որոնք նա ստեղծում է իր թիմակիցների համար, այդ թվում՝ ինձ։
Մոհամեդն այս ամենն անում է ամենաբարձր մակարդակով։ Հուսով եմ՝ մենք դեռ երկար կխաղանք միասին։ Մենք բախտավոր ենք, որ ունենք նման խաղացող, մենք հպարտ ենք, որ Սալահի խաղընկերներն ենք և փորձում ենք նրան ավելի լավը դարձնել»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս մրցաշրջանում 32-ամյա Սալահը «Լիվերպուլի» կազմում 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: