«Բավարիայի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ֆլիկը «Բարսելոնայի» ղեկավարությանը հասկացրել է, որ եթե ակումբը կարող է իրեն թույլ տալ նորեկ գնել ձմռանը, ապա նա կցանկանար թիմում տեսնել 29-ամյա գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկային։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գորեցկայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։