«Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մկանային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Տորեսը խնդիրներ ունի մկանի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 16 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։