Զինեդին Զիդանը մտադիր չէ վերադառնալ մարզչական աշխատանքի

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր չէ մոտ ժամանակներս վերադառնալ մարզչական աշխատանքի։ Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ Զիդանի նկատմամբ բազմիցս հետաքրքրություն են ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Բավարիան»։ Ֆրանսիացի մասնագետը միշտ հրաժարվել է այս տարբերակներից:

Նշվում է, որ այս որոշման պատճառն այն է եղել, որ Զիդանը «Ռեալից» բացի իրեն այլ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում չի տեսնում։

Զիդանը «Ռեալի» հետ աշխատել է միայն ակումբային մակարդակում՝ գլխավորելով թիմը 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: