Մադրիդի «Ռեալը» ակնկալում է, որ 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով ձեռք կբերի «Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոները» մտադիր են հունվարին բանակցություններ վարել անգլիական թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկի և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ տրանսֆերի շուրջ համաձայնության գալու համար։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ դժվարություններ ունեն անգլիական ակումբի հետ պայմանագրերը երկարաձգելու հարցում, և այդ պատճառով «Ռեալը» պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել «Լիվերպուլի» աստղերին անվճար գնելու համար։
Հիշեցնենք, որ վան Դեյկի և Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագրերը «Լիվերպուլի» հետ նախատեսված են մինչև 2025 թվականի ամառը։ Հունվարի 1-ից ֆուտբոլիստները կկարողանան բանակցել այլ ակումբների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հոլանդացի պաշտպանը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 26-ամյա անգլիացին մասնակցել է 21 խաղի և դարձել հինգ գոլային փոխանցման հեղինակ: