Նիկո Ուիլյամսը կարող է լքել Լա Լիգան

«Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները հետևում են ֆուտբոլիստի ելույթներին: «Բավարիայի» ղեկավարությունը նպատակ ունի ուժեղացնել հարձակման եզրերը գալիք ամռանը, գործողությունները կախված կլինեն Սերժ Գնաբրիի, Լերոյ Սանեի, Քինգսլի Կոմանի և Բրայան Սարագոսայի իրավիճակից:

Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը հասանելի կլինի 50-60 միլիոն եվրոյով:

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։