«Արսենալի» առաջատարներից Բուկայո Սական վնասվածք է ստացել։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքով՝ ֆուտբոլիստը բաց կթողնի «շատ շաբաթներ»։
Միաժամանակ մասնագետը կոնկրետ ժամկետներ չի բարձրաձայնել։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սական կդիմի ազդրային մասի մասնագետի, որից հետո նրա վնասվածքի պատկերն ավելի պարզ կդառնա։
Բայց «Արսենալեւմ» արդեն անհանգստանում են, որ Բուկայոն կարող է բաց թողնել մի քանի ամիս և վերադառնալ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
«Արսենալն» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
«Զինագործները» առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում վեց միավորով՝ մեկ խաղ ավելի շատ անցկացնելով: