«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել աստղային հարձակվողի շրջապատի հետ

«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Նապոլիին»:

Նիգերիացու վարձակալության պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն հունվարին կարող է խզվել, եթե մեկ այլ ակումբ որոշի գնել ֆուտբոլիստին 75 միլիոն եվրոյով:

Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն դիտարկում է այս հնարավորությունը: «Կարմիր սատանաների» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Օսիմհենի շրջապատի հետ։

Ենթադրվում է, որ կողմերն առանց խնդիրների կհամաձայնեցնեն պայմանագրի պայմանները, սակայն խնդիրը, ամենայն հավանականությամբ, տրանսֆերի արժեքն է։

«Գալաթասարայը» իրավունք ունի լրացուցիչ փոխհատուցման սպասել վարձակալության ժամկետից շուտ խզման համար: