«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում թարմացնել թիմի մեկնարկային կազմը՝ մեկնարկային կազմում ձեռք բերելով հինգ կամ վեց ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է օգնել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ հաղթահարելու ճգնաժամը, ինչպես նաև անհրաժեշտ է համարում վաճառել մի քանի ֆուտբոլիստների, ովքեր կարող են չհամապատասխանել իսպանացի մասնագետի չափանիշներին:
Նշենք, որ անգլիական թիմը ակնկալում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինող գտնել վնասվածք ստացած Ռոդրիին։
17 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» 27 միավորով 7-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։