Հայտնի է Լա Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Արդա Գյուլերը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների կատեգորիայում։

Դեկտեմբերին նա Իսպանիայի առաջնությունում դարձել է գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակի մյուս հավակնորդներն էին Լամին Յամալը (Բարսելոնա), Ֆաբիո Սիլվան (Լաս Պալմաս), Հոն Արամբուրուն (Սոսյեդադ) և Իլայս Մորիբան (Սելտա):