«Չելսիի» պաշտպանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսի» կազմում։

Թուրինյան ակումբը ծրագրում է ուժեղացնել պաշտպանական գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ինչի մասին բազմիցս հայտնել է տեխնիկական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին։

Ինչպես հայտնում է Football Italia-ը, Դիսասին, ով կորցրել է տեղը «Չելսիի» կազմում, ընկել է «ծեր տիկնոջ» տրանսֆերային ցանկում։ «Յուվենտուսը» արդեն դիմել է «Չելսիին» հունվարին հնարավոր գործարքի շուրջ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ֆրանսիացու արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 30 մլն եվրո։