«Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», հայտնվել է «Թոթենհեմի» տեսադաշտում։ Ինչպես հայտնի է դարձել Relevo-ին, լոնդոնյան ակումբն ակտիվորեն հետևում է 19-ամյա բրազիլացու հաջողություններին իսպանական «Բետիսում»։

Հիշեցնենք, որ «Բետիսը» Ռոկեին վարձակալել էր «Բարսելոնայից» այս տարվա օգոստոսի վերջին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ռոկեի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: Հայտնի Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 30 մլն եվրո։