Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է Sky Sport De-ն։
«Բավարիան» պլանավորում է հաջորդ ամառ ձեռք բերել մեկ կամ երկու բարձր մակարդակի եզրային ֆուտբոլիստների, որոնցից Նիկո Ուիլյամսը համարվում է պոտենցիալ ձեռքբերում, ըստ աղբյուրի:
Սպասվում է, որ ամռանը «Ատլետիկը» պատրաստ կլինի վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին 50-60 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: