«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի Լոնդոնի «Թոթենհեմի» հետ խաղում տարած հաղթանակը (6։3)։
«Մենք լավ խաղացինք առջևում, բայց պաշտպանությունում մենք պետք է կատարելագործվենք որպես թիմ։ Երեք գոլ բաց թողնելը բավականին բարդ է։ Սա լավ արդյունք է, հուսով եմ՝ մենք պարզապես կշարունակենք նույն ոգով։
Սպասում էինք, որ քաոսային խաղ է լինելու, ինչպես են նրանք խաղում, բացում են խաղը, հաճույք են ստանում իրենց ֆուտբոլից, ֆիզիկապես ուժեղ են, և հոգեպես մենք պետք է միշտ լինենք խաղի մեջ։ Նրանք այնքան էլ չեն փոխում իրենց խաղը, դա ինտենսիվ է։ «Մանչեսթեր Սիթին» եկավ այստեղ ու կռվեց, մյուս թիմերը նույնպես։ Ուրախ եմ, որ հաղթեցինք, քանի որ նրանք լավ խաղ ցուցադրեցին»,- Սալահի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։