«Մանչեսթեր Սիթիում» չեն հանգստանա սուրբծննդյան օրերին

«Մանչեսթեր Սիթին» ճգնաժամ է ապրում: Հանգստյան օրերին Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում նահանջեց յոթերորդ տեղ:

Այս ֆոնին «Սիթիի» գլխավոր մարզիչը մարզում է նախատեսել սուրբծննդյան տոների օրերին, որը բրիտանացիները նշում են դեկտեմբերի 25-ին։

«Վերջին մի քանի սեզոններում մենք ստիպված չենք եղել մարզվել Սուրբ Ծննդին: Այս մրցաշրջանում մենք մարզում ենք անցկացնելու, քանի որ հանդիպում ունենք մոտակա ժամանակում։

Բայց նախորդ սեզոններում մենք Սուրբ Ծնունդն անցկացրինք հանգստանալով, ինչը շատ հաճելի էր»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Էվերթոնի» հետ։