Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին։

«Ցանկանում եմ մնալ «Բավարիայում»։ Մաքս Էբերլը շատ է խոսել այս մասին, ուստի ես էլ եմ ուզում հայտնել իմ կարծիքը։ Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում»,- Սանեի խոսքերն է մեջբերում SkyDe-ն։

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Սանեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։