Հայտնի դարձավ, թե ով է ճանաչվել դեկտեմբերին Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչ։
Լա Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Վերջին տուրի խաղում «Ատլետիկոն» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և Սուրբ Ծննդյան տոներից առաջ գլխավորեց առաջնության մրցաշարային աղյուսակը։
Ընդհանուր առմամբ, «Ատլետիկոն» դեկտեմբերին երեք հանդիպում է անցկացրել, որոնցում ուժեղ է եղել «Սևիլիայից» (4:3), «Խետաֆեից» (1:0) և «Բարսելոնայից» (2:1): Հաջորդ տուրում Սիմեոնեի սաները տանը կխաղան «Օսասունայի» հետ։
Լա Լիգայի 19-րդ տուրի խաղը կկայանա 2025 թվականի հունվարի 12-ին։