«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել։ Ամերիկացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, «ծեր սենյորա» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ։ 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը և նախատեսում է ավտոմատ երկարաձգման հնարավորություն մինչև 2029 թվականը:
Ուեսթոն Մակքենին դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ՝ ընթացիկ մրցաշրջանում Տիագո Մոտտայի թիմի կազմում 17 հանդիպում անցկացնելով:
Կիրակի օրը խաղացողը օգնել է թուրինյան թիմին հաղթել «Մոնցային» ՝ դառնալով գոլի հեղինակ։