Ժոաո Կանսելուն ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում», ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Կանսելուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բարսելոնայում»։ Անցած ամառ «բլաուգրանաները» փորձեցին երկարաձգել եզրային պաշտպանի վարձակալությունը, սակայն չհաջողվեց համաձայնության գալ։

Այս մրցաշրջանում Կանսելուն մասնակցել է 19 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանի պայմանագիրն Ալ-Հիլալի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 18 միլիոն եվրո: