Ջեյմի Կարագեր․ «Տհաճ կլինի, եթե նա անվճար հեռանա ակումբից»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է իր մտքերով մերսիսայդցիների պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայի վերաբերյալ:

«Նա Լիվերպուլի սան է: Տհաճ կլինի, եթե նա անվճար հեռանա ակումբից։ Եթե ​​նա մնա թիմում, ապա կհիշվի որպես թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Նա միայն մի փոքր զիջելու է Սթիվեն Ջերարդին»,- հաղորդում է Sky Sports-ի փորձագետը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հուլիսի վերջին։