Հայտնի է, թե ինչ խորհուրդ է տվել Կլաուդիո Ռանիերին Արտյոմ Դովբիկին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Ա Սերիայի 17-րդ տուրի «Պարմայի» հետ խաղում (5:0) իր թիմի հաղթանակից հետո պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել հռոմեացիների հարձակվող Արտյոմ Դովբիկին։ Այդ խաղում ուկրաինացին գրավեց մրցակցի դարպասը:

«Ինձ դուր եկավ, թե ինչպես է նա շարժվում և շփվում իր թիմակիցների հետ, բայց նա պետք է սովորի, թե ինչպես պետք է դարպասին հարվածել մեկ հպումով՝ լինի դա աջ, թե ձախ ոտքով:

Հարձակվողը չպետք է վախենա սխալվելուց։ Երբեմն, նույնիսկ երբ սխալվում է, հարձակվողը կարող է գոլ խփել, ես դա նրան ասացի»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Այս մրցաշրջանում Դովբիկը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։