Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի երկու ֆուտբոլիստների

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջիկա ամառ դիտարկել պաշտպաններ Էդեր Միլիտաոյին և Դավիդ Ալաբային՝ ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» դիտարկում են «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային՝ որպես Ալաբայի և Միլիտաոյի հավանական փոխարինողներ։

Այս երկու ֆուտբոլիստների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։ Նշվում է, որ բացի «Ռեալից», Տայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Բավարիան»։ Իր հերթին Վան Դեյկը շարունակում է բանակցությունները «Լիվերպուլի» հետ՝ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար։