Իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսը շարունակում է մնալ տրանսֆերային խոսակցությունների քննարկվող թեմա, և նրա անունը կապվում է ոչ միայն «Բարսելոնայի», այլ նաև այլ գրանդների, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի հետ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Ուիլյամսն ինքը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ըստ երևույթին, «Բարսելոնան» հաջորդ տարի կարող է ձեռք բերել Ուիլյամսին: Բայց շատ բան կարող է կախված լինել ֆինանսական վիճակից՝ կատալոնացիները դեռ դժվարություններ են ապրում:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ 22-ամյա Նիկո Ուիլյամսի պայմանագրում 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ է ներառված։