Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Քրիստալ Փելեսի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (5։1) գնահատել է թիմի չեմպիոնության շանսերը։
«Այս պահին մենք դեռ չենք մասնակցում այդ մրցավազքին, և «Լիվերպուլը» դեռ մի քանի խաղ ունեն անցկացնելու։ Ցանկացած թիմի համար իսկապես դժվար է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, ուստի ամեն ինչ կարող է պատահել։
Մենք ցանկանում ենք մրցել այնպես, ինչպես մրցում ենք յուրաքանչյուր խաղում և տեսնել, թե ինչ կլինի։ Մենք դեռ ճանապարհի կեսն էլ չենք անցել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։