Մատիաս դե Լիգտը՝ Ռուբեն Ամորիմի կատարած աշխատանքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիգտը կարծում է, որ թիմը առաջադիմում է Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ:

Պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաներին» մարզում է նոյեմբերին՝ զբաղեցնելով նախկինում հեռացված Էրիկ տեն Հագի տեղը։

«Կարծում եմ՝ մենք աճում ենք որպես թիմ, և դա ամենակարևորն է։ Դա կարելի է տեսնել խաղադաշտում: Վերջին մի քանի հանդիպումների արդյունքները կարող էին ավելի լավ լինել, բայց թիմում ուժեղ զգացողություն կար, որ մենք կատարելագործվում ենք, սկսում էինք ավելի լավ հասկանալ մարզչի պահանջները։

Նաև, իմ կարծիքով, մենք ավելի լավ ենք հասկանում միմյանց մեր խաղային համակարգում»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը։