«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրահանգներ է ստացել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմից։
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է 2025 թվականին թիմն ուժեղացնել երեք ֆուտբոլիստներով, այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» մարզիչի տեսադաշտում երեք անուն է կա։ Ամորիմը ցանկանում է մանչեսթերյան թիմում տեսնել հարձակվող Վիկտոր Օսիմհենին, պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և եզրային հարձակվող Թայլեր Դիբլինգին։
Եռյակի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կարող է արժենալ 200 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ամորիմի թիմը 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը: