«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրահանգներ է ստացել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմից։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է 2025 թվականին թիմն ուժեղացնել երեք ֆուտբոլիստներով։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ցուցակում երեք անուն է հայտնվել։ Ամորիմը ցանկանում է մանչեսթերյան թիմում տեսնել հարձակվող Վիկտոր Օսիմհենին, պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և եզրային հարձակվող Թայլեր Դիբլինգին։
Երեք ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելը «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կարող է արժենալ 200 միլիոն եվրո։